չգիտե՞ս ինչու են նրա ընկերները կարծես սսկվել, ա՞:
ԱՆՏՈՆԻՆԱ Չեմ հետաքրքրվել:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Հետաքրքրվի՛ր, հարցրո՛ւ նրանից, իմացի՛ր:
ԵԼԻԶԱՎԵՏԱ (ձախ դռնից) Օ՜յ, ի՛նչ գորշ ձանձրույթ եք սփրել..
ՎԻԿՏՈՐ ՆԵՍՏՐԱՇՆԻ (ամբողջովին նար սմոկինգով, խոսում է առարկություն չվերցնող տոնով) Թույլ տվեք վերջացնեմ ..
ԴՈՍՏԻԳԱԵՎ Թույլատրում եմ, ասա՛:
ՎԻԿՏՈՐ Ես զարգացնում եմ հասարակ մի միտք՝ ոչ մի տեղ աշխարհում այնքան շատ չեն կարդում, որքան մեզանում, կարելի է ասել, որ գիրքը և օղին— երկրի գլխավոր սնունդն են...
ԴՈՍՏԻԳԱԵՎ (պասյանս բանալով) Հը՛մ...Թեկուզև փչում ես— բայց շարունակի՛ր:
ՎԻԿՏՈՐ Մենք գրքի հսկայական շուկա ունենք, բայց չկա հրատարակչություն, որը լայնորեն հասկանա գրքի սոցիալական-կրթիչ դերը...
ԴՈՍՏԻԳԱԵՎ Սոցիալակա՞ն: Որտեղի՜ց սկսեց:
ՎԻԿՏՈՐ Որը գլխի ընկներ մենաշնորհ դարձնել հրատարակչական գործը և իր վրա վերցներ, իհարկե, կառավարության ֆինանսական օգնությամբ և ցուցումներով պարտավորություն՝ պայքարելու սոցիալիստական, ընդհանրապես, հակապետական գրականության դեմ, բոլոր այդ մարքսերի և այլն: Շատ տարօրինակ է, որ պատերազմից առաջ, երբ մեր արդյունաբերությունը կենդանացավ...
ԴՈՍՏԻԳԱԵՎ Այդպե՛ս, այդպե՛ս, այդպե՛ս...
ՎԻԿՏՈՐ Դուք- հեգնո՞ւմ եք: