ԴՈՍՏԻԳԱԵՎ Ե՞ս: Վալետն իր տեղը չդրի և այդ պատճառով էլ պատժվեցի։ (Խաոնում է խաղաթղթերը):
Ալեքսեյը վերադարձել է, շշնջում է խորթ մոր հետ, վերջինս բացասաբար գլխով է անում:
ՎԻԿՏՈՐ (մի փոքր նեղացած է) Ես միանգամայն համոզված եմ, որ երկրի իդեոլոգիական սնունդի իրավունքը պետք է պատկանի հասարակության ա՛յն խավին, որի ձեռքին կենտրոնացված է արդյունաբերությունը և առևտուրը:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Նշանակում է՝ դիետայի ենթարկել- իրավո՞ւնքը: Օրինակ՝ կե՛ր միայն հորթի մի՞ս: Կարդա' միայն վարք սրբո՞ց: Ա՜խ, Վիկտո՛ր, Վիկտո՛ր, քո բերանով մարդ բորդո խմի,տաքուկ,սանտ-էստեպ, այնպիսի փայփայիչ գինի:
ԵԼԻԶԱՎԵՏԱ ԲԵրե՞մ:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Վիկտոր- նշանակում է՝ հաղթանակո՞ղ: Ամեն ինչ հասարակ է քեզ մոտ, պարզ և— ճիշտ. մենաշնորհն օգտակար է, սոցիալիզմը՝ վնասակար, չոր խոտը՝ հա՛րդ է։ Սակայն անհրաժեշտ է խորհել ոչ միայն որակի, այլև քանակի մասին... Ա՛յ, կան այդպիսի բժիշկներ— թույներով են բուժում բժշկում,— հասկանո՞ւմ ես,— թույներո՛վ: Վերցնում եմ մի կաթիլ ամենուժեղ թույն, բաց են անում այն մի տակառի ամենամաքուր չրի մեջ և տալիս են հիվանդներին այդ ջրից մի կաթիլ օրական...
ՎԻԿՏՈՐ (դժկամությամբ) Այդ դուք... շատ սրամիտ...
ԴՈՍՏԻԳԱԵՎ Նո՛ւ, ենթադրենք, ո՛չ շատ, Եվ