Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/182

Այս էջը սրբագրված է

այդ ո՛չ թե ես, այլ բժիշկները։ Իսկ դու դատում ես առանց հաշվի առնելու բոլշևիկներին...

ՎԻԿՏՈՐ Սահմանադիր ժողովը նրանց կճզմի...

ԴՈՍՏԻԳԱԵՎ Արդյո՞ք:

ՎԻԿՏՈՐ Անխուսափելիորեն կոչնլացնի:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Այդպե՛ս: Բայց- եթե ոչնչացնենք բոլոր ճանճերին, ինչի՞ց պիտի փղեր շինենք...

ԵԼԻԶԱՎԵՏԱ Ա՜խ, Վա՛սյա, չեմ սիրում, երբ դու խոսում ես, ինչպես խելառ: Գինին- այստե՞ղ, թե՞ սեղանատանը:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Սեղանատա՛նը: (Նայում է Վիկտորին, Ալեքսեյին, աղջկան) Նո՛ւ, դուք այստեղ իդեոլոգիապես որևէ բան ծամեք, իսկ սեղանատանը կխմենք.. Լիզավետա, մի սպասի՛ր...(Գնաց կնոջ ետեվից):

ՎԻԿՏՈՐ Ինչքա՜ն... կենդանի մարդ է Վասիլի Եֆիմովիչը:

ԱԼԵՔՍԵՅ (խոժոռ) Ապրի՛ր նրա հետ- կիմանաս՝ ինչքա՜ն...

ՎԻԿՏՈՐ Ձեզ դուր գալի՞ս է իմ գաղափարը:

ԱՆՏՈՆԻՆԱ Գաղափա՞ր: Ի՞նչ գաղափար։

ՎԻԿՏՈՐ Մենաշնորհ հրատարակչության:

ԱՆՏՈՆԻՆԱ Մի՞թե դա գաղափար է: Դա- առևտուր է։ Դուք պատրաստվում եք գիրք վաճառել, գրքեր վաճառում են ճի՛շտ այնպես, ինչպես կոշիկներ, արթուկներ... ՎԻԿՏՈՐ Իսկ դուք հա երազում եք բարձր նպատակների մասին: Ես ընդունում եմ, որ ինչ-որ բարձր տեսակետից, գրքի առևտուրը վուլգար գործ է։ Բայց բարձր տեսակետը միմիայն նրա համար է