օգտակար, որ նրա կատարից ընկնելով երազողները մահացու կերպով ջախջախվում են։
ԱնՏՈՆԻՆԱ Այդ սենտենցն ինձ ծանոթ է: Չեմ հիշում՝ ո՞ւմ մոտ եմ կարդացել։
ԱԼԵՔՍԵՅ Մի՛ չարանա, Անտո՛շկա:
ԱՆՏՈՆԻՆԱ Ես չեմ չարանում։ Մրսում եմ: (Գնաց փոքրիկ դռնով).
ՎԻԿՏՈՐ Ահռելի երես տված են վաճառականների աղջիկները:
ԱԼԵՔՍԵՅ Ո՛չ բոլորը:
ՎԻԿՏՈՐ Ամենահետաքրքիրները:
ԱԼԵՔՍԵՅ Այսինքն՝ հարուստները:
ՎԻԿՏՈՐ Դու երեկ- տարվեցի՞ր:
ԱԼԵՔՍԵՅ Այո... Սատանա՜... Եվ վճարել- ցարական դրամով: Իսկ ես որտե՞ղ գտնեմ ցարական: Խորթ մայրս չի տալիս:
ՎԻԿՏՈՐ (ծխելով) Սպաները թուղթ են խազում կասկածելի հաջողակ:
ԱԼԵՔՍԵՅ Ես- հարբեցի...Ինչ-որ մեկը հանել է ժամացույցս՝ հորս նվերը: Ատրճանակս էլ է կորել...
ՎԻԿՏՈՐ Ի՞նչ ես կարծում՝ Անտոնինան ինձ կառնի՞:
ԱԼԵՔՍԵՅ Իհարկե՛: Նա էլ ո՞ւր ունի գնալու:
ՎԻԿՏՈՐ Քեզ չի՞ թվում, որ Ալեքսանդրա Բուլըչովան վատ Է ազդում նրա վրա:
ԱԼԵՔՍԵՅ Հազի՜վ թե... Անտոշկան ինչ-որ ա՛յլ կողմ է քաշում:
ԳԼԱՖԻՐԱ Խնդրում եմ սեղանատուն:
ՎԻԿՏՈՐ (զարմացել է) Իսկ սա ինչո՞ւ է ձեզ մոտ: