Դոստիգաևը պոոոյեի ետևն է, մութ սենյակում.
ԵԼԻԶԱՎԵՏԱ (կամացուկ, բայց տաքացած) Նա լա՜վն է, նրա հետ հե՜շտ է։ Առաջին խելոքն է քաղաքում, այո՛... Նա .. ո՞նց են ասում։ Երի-փոկեակա՞ն է, ի՛նչ է...
ԴՈՍՏԻԳԱԵՎ էպի֊կոլ֊րեակա՞ն Ա՜խ, դո՛ւ, տգիտությա՛ն ճիվաղ... Դուք ի՞նչ եք այստեղ անում։
ԵԼԻԶԱՎԵՏԱ Քեզ ենք գովում:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Այդ դուք իմ ներկայությամբ էլ կարող եք,ես ամաչկոտ չեմ:Դու,աշվե՛ս, գնա սեղանատուն, այնտեղ սատանան տերտեր է բերել, անհայտ է, թե ինչո՛ւ: Տերտերն ասում է, որ բանվորների սավետում ինչ֊որ կարևոր տեղեկություններ կան Պետերբուրգից...Իբրև թե ինչ-որ արտակարգ բան է պատահել։ Քեզ, Անտո՚շկա, Բուլըչովան չի՞ ասել, թե ինչ է ձերնարկում բոլշևիկները:
ԱՆՏՈՆԻՆԱ Երկրորդ անգամ եք հարցնում ինձ այդ մասին:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Երրորդ անգամ է՛լ կհարցնեմ։ Քրքրվում ես միշտ, նեղանում, իսկ ո՞ւմ վրա։ Մարդու գնայիր Վիկտորին .. Հաղթանակողի՜ն... Տղան ուզածիդ չափ հիմար է և պի՛նդ հարուստ։ էլ ի՞նչ է պետք։ Կֆռռացնեիր նրան, ինչպես Վայրկա Բուլըչովան— Անդրյուշային։ Վայրկան հո աչք է տնկել այն ֆրանսոլհուն .. ո՞նց է անունը .. Կարդացի երեկ բառարանում .. մոռացա։ Գլո՛ւխը նրա կտրել են։ Նո՞ւ .
ԱՆՏՈՆԻՆԱ Մադամ Ռոլան։
ԴՈՍՏԻԳԱԵՎ Նու, հա՛: Ուսանում եք, իսկ ոչինչ չդիտեք: Մեկ էլ եղել է... Ռեկամյե, կուշետկայի վրա