պառկած: Ժամանակը պահանջում է, որ նրան— հարմարվեն։ Նու... լավ։ Հրդեհը սպիրտի գործարանից անցել է փայտի պահեստին, շողքը հսկայական է։ Փողոց նայող փեղկերը մեզ մոտ ծածկված են, իսկ այնուհանդերձ, դահլիճում, հատակին, կարմիր շերտեր են ընկած... անհաճո՛ է: Սեղանատանն էլ դուրալի չէ։ Գնա՛ մի, Անտո՛շկա, կարգադրի՛ր, որպեսզի բոլորն աքստեղ գան... Հեռո՛ւ փողոցից։ (Անտոնինան գնաց) Նո՛ւ, ի՞նչ կա, աղվե՛ս:
ԵԼԻԶԱՎԵՏԱ (անկեղծ) Ես քեզ համար աղվես չեմ, ես քեղ հետ՝ ազնիվ եմ։
ԴՈՍՏԻԳԱԵՎ (ափերով շպպացնելով նրա այտերին) Հի՜մար: Երբեմն և ազնիվ են լինում, սակայն անտեղի։
ԵԼԻԶԱՎԵՏԱ Ես քեզ, Վա՛սյա, առաջին անգամը չէ՛, որ ասում եմ. քեզ բավական է, իսկ ինձ համար— քիչ է։
ԴՈՍՏԻԳԱԵՎ (նորից) Նո՛ւ.. Ի՛նչ աստիճանի դու, ստո՛ր, անամոթ ես:
ԵԼԻԶԱՎԵՏԱ Ո՛չ ստոր եմ, ո՛չ էլ անամոթ: Ես ճիշտն եմ ասում, դու խելոք ես, դու գիտես— ճիշտը։
ԴՈՍՏԻԳԱԵՎ Այո՛... Սատանա՛ն քեզ տանի այդ ճիշտի հետ միասին. Հիմա՛ր ես դու... սրբության աստիճան, բնության հրե՛շ։ Դու- ստի՛ր, միայն թե հաճելի լինի: Վիրավորական է ինձ համար, թե ոչ, որ ես քեզ համար Տեր եմ։ Լսո՞ւմ ես քեզ հետ ոնց եմ խոսում։ Տեսնո՞ւմ ես, նո՞ւ:
ԵԼԻԶԱՎԵՏԱ Տեսնում եմ: Ամե՛ն ինչ տեսնում եմ: Եվ- հասկանում եմ։ Իսկ քեզ- չե՛մ ստի։ Ստեմ- դու կհասկանաս, և կքանդվի մեր բարեկա-