Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/189

Այս էջը սրբագրված է

Անտոնինան՝ ափսեներով:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Քեզ՝ Անտոշկայի հետ միասին, հարկավոր է կապել իդեոլոգիական սնունդի... դիե՛տայի։ Ինչո՞ւ չեն գալիս այստեղ։

ԱՆՏՈՆԻՆԱ Այնտեղ վեճ Է Պավլինի հետ։

ԴՈՍՏԻԳԱԵՎ Է՛, դդումնե՛ր... (Գնում է: Ելիզավետան՝ նրա հետ թևանցուկ):

ԳԼԱՖԻՐԱ (մութ սենյակից) Շուրան ուղարկել Է մի ընկերոջ ասելու, որ նա այսօր Էլ այստեղ չի գիշերելու, չանհանգստանանք։ Իսկ եթե ուզում եք տեսնել նրան, ընկերը կտանի։ Նա սավետում Է։ Շատ Է ուզում ձեզ տեսնել։

ԱՆՏՈՆԻՆԱ Ո՛չ, չե՛մ գնա, Այնպիսի ցեխ Է, Կգա՞ հո Շուրան վաղը... մյուս օրը։ Նո՛ւ, երբևիցե՛։ (Գլաֆիրան լուռ է) Ինչ-որ լուրջ բա՞ն Է սկսվում, Գլա՛շա:

ԳԼԱՖԻՐԱ Ինձ հայտնի չէ։

ԱՆՏՈՆԻՆԱ Դուք էլ կգնաք նրանց մոտ, հա՞։ Իսկ ես, այ, տեղ չունեմ գնալու։ Ո՛չ ձեզ հետ, ո՛չ ձեր դեմ... ընդունակ չեմ։

ԳԼԱՖԻՐԱ (կոպիտ) Գուցե սխալվում եք դուք։ Նայեցեք մի մարդկանց մոտիկից, որոնք հավատում են և վճռում:

ԱՆՏՈՆԻՆԱ Ես հավատալու բան չունեմ։ Ես չունեմ այն, ինչով հավատում են։ Ես ասում եմ, իհարկե, ո՛չ նրա համար, որ դուք ինձ խղճաք։

ԳԷԱՖԻՐԱ Ես հասկանում եմ, որ իմ խղճահարությունը դուք իբրև վիրավորանք կընդունեիք ձեզ համար։ Ո՛չ, ես չեմ խղճում։ Բայց դժվար է ինձ հա-