раст/ Между тучами и морем /гордо реет Буревестник,/ черной молнии подобный
Չարենցի թարգմանությունների մեջ տեքստը գրաֆիկորեն ևս բաժանված է բանաստեղծական տողերի. «Բազեի երգը» սկզբից մինչև վերջ կազմված է,
ինչպես և բնագրում, 5-վանկանի մասերից, բայց արդեն գրության ձևով առանձնացված ինքնուրույն տողերի մեջ։ Ահա նույն հատվածի չարենցյան
թարգմանությունը.
Թեկուզ մեռար դու,
Բայց երգերում քաջ
Եվ ոգով արի
Ու խիզախ մարդկանց —
Ընդմիշտ կլինես
Պայծառ օրինակ,
Հպարտ օրինակ...
Խոլ խիզախների
Խենթությանը վեհ
Երգում ենք ե՜րգ մենք...
|
|
Իսկ «Մրրկահավի երգը» թարգմանված է հայկական ոտանավորի ամենատարածված չափերից մեկով՝ 10-վանկանի տողերով, որոնք իրենց հերթին ներքուստ բաժանվում են երկու հավասար՝ 5-վանկանի կիսատողերի։ Ահա թարգմանության սկիզբը
Ծովի ալեհեր / հարթության վրա
Ամպեր է ահա / կուտակում քամին,
Ահեղ ամպերի / և ծովի միջև
Ճախրում է հպարտ / մրրկահավը՝
Թռչում է՝ մի սև / կայծակի նման:
|
|