րիներն ու երախտիքներն հաշվելու։ Մենք քեզ հարցնում ենք՝ այդ ի՞նչ ապահովության կոմիտե են կազմակերպել Մոսկվայում։ Եվ ո՞վ է այստեղ, մեզանում, այդ կոմիտեն ներկայացնում:Դո՞ւ արդյոք.
ԳՈՒԲԻՆ Եվ ինչպիսի ապահովության մասին է խոսքը:
ՆԵՍՏՐԱՇՆԻ Մե՞զ հետ ես դու, թե՞ կադետների:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Ինչքա՜ն, ինչքա՜ն հարցեր, հա՛յր Պավլին:
Ելիզավետան արագ գնաց, իր հետ տանելով Ալեքսեյին.
ԳՈՒԲԻՆ Հոգուց մի՛ քաշի, Վասի՛լի:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Այնպես եմ համարում, որ հիմնական հարցն է՝ ո՞ւմ հետ եմ ես։ Պատասխանը պարզ է. ոչ ոքի հետ, ինձ հետ, ինքս ինձ հետ միայն։
ԳՈՒԲԻՆ Ստո՛ւմ ես:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Ես իմ ապահովության մասին ինքս եմ հոգում, հույս չդնելով կոմիտեների վրա. ես — ի՛նքս եմ ինձ համար կոմիտե: Ես-- Վարվառա Զվանցովա չե՛մ, կուսակցություն չեմ ներկայացնում...
ՊԱՎԼԻՆ Բայց, ներեցե՛ք հարցը, որքան ես եմ կարողանում հասկանալ, վերաբերում է ընդհանրապես. ձեր հավատալիքների՞ն.
ԴՈՍՏԻԳԱԵՎ (չարացավ) Հավատում եմ աստծուն, բայց— գերադասում եմ կոնյակը,— ասել է մի գնդապետ, շա՜տ լավ է ասել: Եվ ի՞նչ է նշանակում֊ ընդհանրապես: Սարա՞յ է արդյոք, ուր ամեն տեսակի զիբիլ են հավաքում անպետքության