պատճառով։ Ընդհանրապե՛ս.. Ո՞ւմ հետ֊ ընդհանրապես։ Ինչո՞ւ համար֊ ընդհանրապես։ Դուք ինձանից խորհուրդ եք հարցնում։ Ի՞նչ գործով։ Դուք ի՞նչ եք մտադիր անել։
ԳՈՒԲԻՆ Առժամանակ նստել։ Պաշտպանվել։
ԴՈՍՏԻԳԱԵՎ Մարդ ունե՞ք դրա համար:
ԳՈՒԲԻՆ Ա՛յ֊ Պորֆի՛րը: Խոսիր դո՛ւ Պերֆի՛լ:
ՆԵՍՏՐԱՇՆԻ Սպաներ֊ կան. մարդիկ կճարվեն:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Ի՞նչ քանակությամբ: Եվ֊ բացի քանակությունից— որա՛կը պիտի իմանալ։
ԳՈՒԲԻՆ Նա֊ հարցուփորձ է անում, իսկ ինքր ոչինչ չի ասում։
ԴՈՍՏԻԳԱԵՎ Նկատել է, որ ձեր կողքին Մոկրուսովն է պինդ քսկռտվում, իսկ բոլորին հայտնի է, որ նա ժուլիկ է։
ԳՈՒԲԻՆ Ազնիվին էժան չես ճարի:
ՆԵՍՏՐԱՇՆԻ (վճռական) Նո՛ւ, ա՛յ թե ինչ։ Վասիլի Եֆիմովիչ, բավական է պոչ շարժել...
ԵԼԻԶԱՎԵՏԱ (ներս է վազում, կանգ է առնում և լուռ նայում բոլորին, որոշում է՝ ինչպե՛ս, ի՛նչ տոնով ասի այն, ինչ ինքը գիտե: Նա ճնշված է, բայց շատ էլ դառնացած չէ և ո՛չ էլ վախեցած: Ասում է ո՛չ բարձր, ոնց որ դժվարությամբ) Վա՛սյա, Վասիլի Եֆիմովիչ... Ոչ, դա անհնարին է...
ԴՈՍՏԻԳԱԵՎ (բարկացած) Ի՞նչ: Նո՛ւ, ի՞նչ կա:
ԳՈՒԲԻՆ (Նեստրաշնուն՝ փնթփնթում է) Սարքած բան է... Ֆոկուսս է ինչ-որ... Ես քեզ ասում էի...