ԵԼԻԶԱՎԵՏԱ Տոնյան մեռնում է...
ԴՈՍՏԻԳԱԵՎ Դու, ի՞նչ է, զառանցո՞ւմ ես։
ՊԱՎԼԻՆ Բայց֊ թո՛ւյլ տվեք: Ո՞նց թե այդ: Կես ժամ առաջ... նա...
ԳՈՒԲԻՆ Տեսա՞ր: Նույնիսկ Պավլինը չի հավատում...
ԵԼԻԶԱՎԵՏԱ Իրե՛ն խփեց:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Անտոնինա՞ն: Չի... կարող պատահել...
ԵԼԻԶԱՎԵՏԱ Դեռ շնչում է... Ալեքսե՛յ... բժշկի ետևի՛ց...
ԴՈՍՏԻԳԱԵՎ Որտե՞ղ է։ (Վազում է մութ սենյակը) :
ԵԼԻԶԱՎԵՏԱ Անկյունի սենյակում: (Գնում է Դոստիգաևի ետևից, հետ նայելով բոլորին).
ՆԵՍՏՐԱՇՆԻ (Ելիզավետային) Իսկ ի՞նչ պատճառով։ Պետք է պատճա՛ռը բացատրել:
ԳՈՒԲԻՆ Չէ֊ ո՞նց է: Ես քեզ, Պերֆի՛լ, նախազգուշացնում էի՝ բա՛ն դուրս չի գա:
ՊԱՎԼԻՆ Չեմ կարող չասել՝ չափազանց... անսովոր դեպք։ Միանգամայն առողջ օրիորդը...
ՆԵՍՏՐԱՇՆԻ Նո՛ւ, ասենք, նա երես տված էր, կապրիզոտ...
ԳՈՒԲԻՆ Ախ, Վա՛սկա... Ա՛յ թե ոնց, Պավլի՛ն, ա՞։ Ամեն ինչ, ախպերս... տրաքվում է...
ՊԱՎԼԻՆ Մեծամտություն, աթեիստական ցնորայնություն- ահա՛ այդպիսի և նման փաստերի պատճառը:
ԳՈՒԲԻՆ Նու, ի՞նչ ենք անելու այստեղ, Պերֆի՛լ: