Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/204

Այս էջը սրբագրված է

ՄՈՐՈՒՔԱՎՈՐ Ա՛յ քեղ և մռութ և֊ ձիապան

ՆԵՍՏՐԱՇՆԻ Այնուհանդերձ .. Լապտև՛... Ես ձեզ գիտեմ Բուլըչովի սանիկ: Այնուհանդերձ՝ ինչո՞ւ համար:

Մտնամ են Կազմինը և երեք զինվոր

ԼԱՊՏԵՎ (ուսերը ցնցելվ) Բավական է հիմարության անենք:Դուք նախապատրաստել եք զինված հարձակում բանվորական,գյուղացիական և զինվորական խորհրդի վրա... Նո՛ւ, այժմ բավարարվա՞ծ եք։

ՄՈՐՈՒՔԱՎՈՐ Նա, տեսնո՞ւմ ես, այդ չգիտե՜ր: Անելը-անում էր,բայց չգիտեր,երեխա՜ն: Նա, ինչպես երեխան, խաղ է անում, իսկ ինչի՞ հետ։ Էդ չի՜ հասկանում:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Ուրեմն, ա՛յ թե ինչ գործով ես եկել դու ինձ մոտ, Պարֆիրի Պետրո՛վ: Այ թե ժողովրդի դեմ ինչ հանցագործության էիր ուզում ինձ քաշել:

ԳՈՒԲԻՆ (կանգնեց, փնթփնթամ Է) Նո՛ւ, ա՛յ, Պերֆի՛լ, հասար քո ուզածին Կործանեցիր ինձ... վերջնականապես:

ԿՈՒԶՍԻՆ Հապա, քեռիք, գնա՛նք: Ո՞ւր Է ձեր հագուստը։ ժի՛ր քայլեք, շա՛ն զավակներ.

ՆԵՍՏՐԱՇՆՒ (հՐեԼով Գուբինին) Հիմա՜ր: Դու հարբա՛ծ ես։ Մեզ ոչինչ չեն անի։ Չե՛ն համարձակվի։

ՄՈՐՈՒՔԱՎՈՐ Սիրում է գոռալ... Ե՜-խե՜-խե՜...

ԼԱՊՏԵՎ Ո՞ւր է Անտոնինայի նամակը։