ՄՈՐՈՒՔԱՎՈՐ Մենք որոշել ենք համոզել բոլոր ժողովուրդներին՝ կորչի՛ կռիվը, եղբայրներ, ընկերներ:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Այ, էդ ճի՛շտ է:
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ Նու, էդ է՛, է՛: Ա՛յ, նույնիսկ դուք հասկանում եք,որ ճիշտ է:Մենք կապիտալիստներին կխեղդենք և կսկսենք բոլորս խաղաղ, եղբայրական կյանք, ինչպես սովորեցնում է մեզ Լենինը՝ իմաստուն մարդը: Իսկ նեսարաշնիներին— վե՛րջ: Դա— արյունարբու մարդ է։ Նա յոթը թվին էնպես էր գազանություն անում... Համա թե, ինքներդ որ էստեղացի եք, ուրեմն գիտեք, թե նա ի՛նչ գարշելին է...
ԴՈՍՏԻԳԱԵՎ Այո՜..
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ Իսկ, ա՛յ, ձեր անունի մասին էն ժամանակ սկանդալ բան չէր լսվում։ Թեկուզ էնպես էլ Է պատահում, որ ապրում Է մարդ սուսուփուս, բայց նրա վնասը ավելի շատ է լինում, քանց ավազակները...
ԴՈՍՏԻԳԱԵՎ Մի բաժակ գինի չե՞ս խմի:
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ ՉԷ՜-Է՜, չի' կարելի՝ ես ոնց որ պսահակ եմ ձեզ մոտ կանգնած:
ԴՈՍՏԻԳԱԵՎ (տագնապով) Մի՞թե ես ձերբակալված եմ:
ՄՈՐՈԻՔԱՎՈՐ էդ ինձ հայտնի չի՛: Նո՛ւ, համա թե֊ ես հին զինվոր եմ և իմ գործը գիտեմ: էն իրան խփողը- նա ձեր ի՞նչն է։
ԴՈՍՏԻԳԱԵՎ (ոչ անմիջապես) նա՞... Աղջի՛կս...
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ Աղ֊ջի՞կը: