Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/211

Այս էջը սրբագրված է

որ ներկայումս, երբ այնքա՜ն կոպտացել են բարքերը, առանձնապես մեծ նշանակություն է ստանում այն գրականությունը, որը պատկերացնում է սիրո մաքրող, վսեմացնող և ազնվացնող դերը ․ Հավատալ անգամ դժվարանում ես, որ այս ինքնին ոչ մի առանձնակի նորություն չներկայացնող խոսքերը ներկայումս մեզանում կարող է գրել մի գրող ․․ Բայց, դժբախտաբար,— միայն մի գրող։— Այսօր միայն նա, Գորկին, իրավունք ունի այսպես գրելու,— և ուրիշ ոչ ոք ամբողջ Միության մեջ ․․ Եվ սարսափում ես մտածելով, որ Գորկու մահից հետո կկտրվի այս միակ ձայնը ևս այս միակ մարդկային ձայնը մեր իրականության մեջ— և մեր ամբողջ պուբլիցիստիկան կդառնա շաբլոն ու տրաֆերտային․․․

23 III. 1934


ՄԵԾԱԳՈՒՅՆ ԿՈՐՈՒՍՏ

Գորկու մահը մեծագույն կորուստ է ոչ միայն խորհրդային ողջ կուլտուրայի և գրականության՝ աշխարհում ամենագաղափարական գրականության համար, այլև ապագայի մարդու հումանիստական կուլտուրայի համար, այն մարդու, որը Խորհրդային Միության մեջ այսօր կառուցում է այդ կուլտուրայի հիմքը։ Գորկին իր մեջ հավաքում էր խորհրդային մշակույթի ողջ լավագույնը, հանձնում էր այն ողջ աշխարհին։ Սրա մեջ էր Գորկու հատուկ նշանակությունը։ Կուլտուրական մարդկության լավագույն մասը մեր