Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/212

Այս էջը սրբագրված է

Միությունից դուրս Գորկու մեջ տեսնում էր նոր աշխարհի կուլտուրայի առաջնորդին, որը աշխատավորների ազնիվ պոտենցիան կոչում էր դեպի կոմունիստական ապագան։

Ես համոզված եմ, որ խորհրդային գրական հասարակայնությունը և այսօր մեզ հետ քայլող և մեզ հետ սգացող համաշխարհային հասարակայնությունը, անպայման կիրականացնեն այն մեծ գործը, որը․․․ հանձին Գորկու գտնում էր իր լավագույն ներկայացուցչին, երգչին, ղեկավարին։

Հայ բանաստեղծ Եղիշե Չարենց
1934


ՀԱՆՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՍՏՂԵՐԻ ՈՒՂԻՆ
(Ալեքսեյ Պեշկովի հիշատակին)

«Լեգենդը»

Մեռավ Ալեքսեյ Պեշկովը, լեգենդական համբավ ունեցող այն մարդը, որ հայտնի էր ամբողջ աշխարհին Մաքսիմ Գորկի անունով, որպես ռուս հանճարեղ գրող։

«Մաքսիմ Գորկի»

Այս անունն անցյալ դարի վերջին տասնամյակում կայծակի արագությամբ սավառնեց ամբողջ աշխարհի վրա, երկրագնդի բոլոր մասերում, իբրև ցարական