Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/215

Այս էջը սրբագրված է

շատ էին սիրում տարածել և անգամ ընդմիշտ հավերժացնել թե՛ ռուս, թե՛ համաշխարհային բուրժուական լիբերալ պրոֆեսորներն ու գրական քննադատները։ Նրանք ջանք չէին խնայում մեխել մարդկության գիտակցության մեջ այդ «սոցիալական վունդերկինդի» պատկերը։ Եթե դուք այսօր կարդաք այն օրերի թեկուզ միայն ռուսական գրական քննադատությունը՝ որքա՜ն մեզ զարմանալի պիտի թվա այն, որ Գորկու վրա նայել են միմիայն «հովանավորողի» աչքերով։ Սոցիալական հռչակավոր երկերեսանուց՝ Միխայլովսկուց սկսած մինչև տխրահռչակ գրական ցինիկ, միստիկ Ռոզանովը կամ Մերեժկովսկին, ջանք չեն խնայել համոզելու թե՛ Գորկուն, թե՛ աշխարհին, որ Գորկին արժեքավոր է միմիայն իբրև «հանճարեղ բոսյակ» կամ «սոցիալական հատակի վունդերկինդ» և միմիայն այդ դեպքում իբրև մանեկեն, նրանց խորհուրդներով շարժվելու դեպքում, նա կդառնա մե՜ծ․․․ արվեստագե՜տ․․․ Որքա՜ն ջանք են թափել նրանք՝ Գորկուն— երևակայո՞ւմ եք Գորկուն— դարձնելու իրենց հասարակական սիմպատիաներն արտահայտող գրող ․․ Եվ․․․ իհարկե, անհաջող։ «Գորկին», որի անունը ժողովուրդը հպարտությամբ տվել էր երկաթուղային երթևեկության իր միակ միջոցին՝ «8 ձի և քառասուն մարդ» տանող վագոններից կազմված գնացքին, կարո՞ղ էր արդյոք այդ Գորկին դառնալ․․․ սոցիալական ներքնախավի վիթխարի զանգվածներին ճնշող, հալածող, ճորտացնող տերերի՝ արտոնյալների այդ հլու իդեոլոգների համար հարազատ երգասան։

Անհնարին էր այդ Գորկու համար։ Սակայն սոցիալական