Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/218

Այս էջը սրբագրված է

առաջնորդներն այն ժամանակվա ռուս գրականության և հասարակական կյանքի,— այսինքն՝ նրանք, որ հավիտենական կատեգորիա համարելով տիրող սոցիալական-կույտուրական ոեժիմը՝ ձգտում էին մի նույնպիսի հավիտենական կատեգորիա դարձնել Գորկու մասին ստեղծած իրենց լիբերալ լեգենդը՝ թե նա մի «սոցիալական հրաշք» է— այսինքն՝ մի աներևակայելի բացառություն, զարմանալի ֆենոմեն, որը — երևակայո՞ւմ եք՝ իր օրինակով կենդանի հերքումն է այն,— Օ՜, իհարկե,— կարծիքի, թե «ժողովրդի» ստորին խավերի ծոցից չեն կարող ելնել հոգևոր աշխատանքի ընդունակ «տիպեր» ո՞վ է ասում,— ապա այս «հանճարեղ» լյո՜ւմպենը։ Բայց որքա՜ն մեծ եղավ այդ «ժողովրդասեր», պարզապես տիրող դասակարգի կուշտ և արտոնյալ մտավորականության զայրույթը, երբ,— Օ՜, մարդկային անշնորհակալություն,— այդ «լյումպենը», որին իրենք նույնիսկ․․․ ողջունել ու մեծարել էին իբրև ժողովրդի ծոցից ելած հանճարի— հանկարծ

Այո՛։ Այն տարիներին ռուսական հասարակական մակերեսի վրա «փայլող» գրական-կուլտուրական ուժերի մեծ մասի համար ոչ միայն անսպասելի, այլև միանգամայն անսիրելի, տագնապային հանգամանք էր Գորկու ինքնաճանաչումն ու ինքնորոշումը՝ տիրապետել գրական-կուլտուրական հրապարակում։ Մինչ այդ ժողովրդի «ցածր խավից» ելած «վունդերկինդներին» իրենց մտքերի և ճաշակի հլու մանեկեններ դարձնելու տրադիցիային ընտելացած (Կոլցովից մինչև Կլուև ․․), նրանք— երևակայո՞ւմ եք— հանկարծ դեմ են առնում մի «բոսյակի», որը ոչ միայն չի ուզում