կայն ընդսմին նա չի դիմում համանման եռավանկ ոտքերի՝ անապեստի կամ ամֆիբրաքոսի պարբերական կրկնության, որը հայերենում տվյալ դեպքում կարող էր բովանդակությանը չհամապատասխանող սահունություն և միապաղաղություն առաջացնել: Չարենցի թարգմանությունը կատարված է համաշեշտ ոտանավորով, ամենուրեք պահպանելով նրա վճռական պայմանը՝ տողերի ներսում հիմնական շեշտերի քանակի հավասարությունը։ Բոլոր տողերում կա 3-ական շեշտ, որոնք, սակայն, ի տարբերություն բնագրի, մեծ մասամբ կանոնավոր դասավորություն չունեն։ Անհավասար է վանկերի թիվը տողերում՝ յոթից մինչև տասը (թարգմանության 32 տողից երեքն ունի 7-ական վանկ, 15-ը՝ 8-ական, 13-ը՝ 9-ական և մեկը՝ 10 վանկ, ընդ որում այդ տողերը հանդես են գալիս խառը կարգով)։ Ահա թե ինչպես է հնչում բանաստեղծության եզրափակիչ քառյակը Չարենցի թարգմանությամբ (նշում ենք ռիթմական շեշտերի տեղերը).
|
Գորկու բանաստեղծությունը թարգմանելիս Չարենցը դիմում էր համաշեշտ (տոնիկական) ոտանավորի օգնությանը, որի սկզբունքները ռուսական պոեզիայում արմատավորել է Մայակովսկին։ «Մայակովսկու տաղաչափությամբ» և, անշուշտ, ոչ առանց նրա աղ-