Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/220

Այս էջը սրբագրված է

այդ այսինքն՝ հեղափոխակւսն, սոցիալիստական— և այն էլ՝ ձախագույն, բոլշևիկյան— մամուլն այն ժամանակ դեռ ընդհատակյա էր և անմատչելի լայն խավերին։ Սակայն չնայած դրան, Ռուսաստանի բանվորության հեղափոխական կազմակերպվածությանն ու կուլտուրական վերելքին աոընթեր արդեն անտեսանելի ճառագայթների նման տարածվում էր և՛ Ռուսաստանում, և՛ ողջ աշխարհում,— նոր ռուս հանճարեղ գրող, համաշխարհային մեծագույն քաղաքացի Մաքսիմ Գորկու համբավն ու վարկը,— և արդեն վաղ մանկության լեգենդ էր դառնում «Գորկի» անվան հետ կապված հանճարեղ «լյումպենի» ռոմանտիկ միֆը,— և աշխարհի բոլոր կողմերում լույս տեսնող մամուլի էջերում տպված լուսանկարներից արդեն նայում էր մարդկության նոր ճշմարտության ուղիներով ընթացող ինտելեկտուալ մեծագործության՝ մարգարեի հայացքով նայող՝ մի իմաստուն դեմք— խոհուն ճակատով և կարճ խուզած մազերով,— առանց նախկին լայնեզր գլխարկի, իսկ ինչ վերաբերում է հագուստին՝ առանց «ռուսական» մելանխոլիկ շապկի և երկայնավիզ կոշիկների․․․

Դա արդեն իսկական Գորկին էր, իսկական Ալեքսեյ Պեշկովը, որ պիտի անմահանար դարերում ոչ թե իբրև սոցիալական օվկիանոսի հատակից ելած մի ֆենոմեն, այլ իբրև ռուս հանճարեղ ժողովրդի ծոցից ծնած մի հանճարեղ գրող ու հանճարեղ քաղաքացի՝ իր գրական հանճարով սերած Պուշկինի և Տոլստոյի վսեմագույն զարմից՝ վերջին օրգանական օղակը ռուսական գրականության դասական շղթայի, և իբրև քաղաքացի՝ պիտի դառնար գալիք աշխատավոր մարդկության