Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/222

Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատ լայն են Եղիշե Չարենցի ստեղծագործական կապերը տարբեր ժամանակների և տարբեր ժողովուրդների մշակույթի ավանդների հետ Համաշխարհային մտքի և արվեստի տիտանների հետ նրա հոգեկան առնչակցության սահմանները գնալով ավելի էին ընդարձակվում՝ ռուսական պոեզիայից հասնելով մինչև ճապոնական թանկաները, արևելքի բանաստեղծներից՝ մինչև չինական ու հնդկական իմաստությունները, մինչև բուդդայական կրոնի ու յոգիզմի խորհուրդները Լինելով խորապես ծանոթ համաշխարհարհային գրականության անցյալին ու ներկային,ունենալով հարուստ գրական կուլտուրա և թափանցող միտք, Չարենցը բացառիկ խորությամբ է գիտակցել նաև թարգմանական գործի կարևորությունը «Որքան էլ փոքր լինի ժողովուրդը և նրա գրականությունը,— ասում էր Չարենցը,— վերջինս չի կարող չունենալ իր ինքնատիպ, եզակի և անկրկնելի նրբերանգները, որպիսին հատուկ է միայն տվյալ գրականությանը և նրա լավագույն ներկայացուցիչներին Թարգմանական գրականությունը կոչված է այդ եզակին փոխանցելու մյուս ազգերի գրականության մեջ, որով և նա նպաստում է տվյալ ազգային գրականության ավանդների զարգացմանը»: