Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/224

Այս էջը սրբագրված է

թարգմանություններ է կատարել ռուս և համաշխարհային գրականության լավւսգույն ներկայացուցիչների ստեղծագործություններից: Նա ժամանակ առ ժամանակ անդրադարձել է իր մտքերին ու զգացմունքներին հոգեհարազատ գործերին և դրանք թարգմանել սիրով ու ջերմությամբ, արյան ու ոգու թելադրանքով, ինչպես գրում էր իր սեփական երկերը Հայ թարգմանական գրականության ամենափայլուն էջերից են Մայակովսկուց, Գորկուց, Վերհառնից, Պուշկինից, Չարենցի կատարած թարգմանությունները: Նրա թարգմանությամբ հայերեն հնչել են նաև Լերմոնտով, Մարջակ, Ն Ասեև, Դ. Բեդնի, Թոմաս Հոլդ, Իռճանես Բեխեր, Եսենին, Նեկրասով, Հայնե, Վ. Հյուգո, Ոտլթ Ուիթմեն Առաջին անգամ Չարենցն է հայերեն թարգմանել էժեն Պոտիյեի «Ինտերնացիոնալը»:

Բանաստեղծի թղթերում մնացած բազմաթիվ սեվագրերն ու պատառիկները ցույց են տալիս, թե նա ինչպիսի խնամքով, պատասխանատվությամբ ու սրբությամբ է մոտեցել իր թարգմանած գործի յուրաքանչյուր բառին Հանգի ու չափի սիրույն կատարված ոչ մի ավելորդաբանություն չի աղարտում բնագրի ոգին, տողերն ու տները հնչում են պարզ ու հայեցի, ինչպես բանաստեղծի սեփական գործերում Կյանքի վերջին ամիսներին նա թարգմանել է կամ փորձել է թարգմանել մի շարք գործեր, որոնցից շատերը մնացել են անավարտ՝ Պուշկինի «Անխոնջ սերմանող ազատության», «Բանտարկյալը», «Մարգարե», Բլոկի «Մի ձայն երգչախմբից», Բունինի «Հրթիռը», Բայլմոնտի «Սև ծովի եզերքին» Գյոթեի «Ֆաուստի» առաջին մասը և «Գրետխենի երգը», Կուզմինի «Ալեքսանդրյան