երգերից» և այլն: Այս թարգմանությունների ոգին համահնչուն է բանաստեղծի այդ օրերի ապրումներին և պարզում է նրա տրամադրությունների ելևէջները:
Խորհրդային բազմազգ գրականության արդեն ձևավորված ուղիների վրա, իբրև «հանճարի մեծագործության» օրինակ և դարի ֆենոմեն, իբրև «վերջին օղակը ռուս դասական գրականության ոսկե շղթայի», Չարենցի համար առանձնանում է Մաքսիմ Գորկին Ողջ կյանքում Չարենցը պահեց խորին սեր ու հարգանք հանճարեղ գրողի ու քաղաքացու հանդեպ:
Չարենցը զբաղվել է Գորկու «տեղծագործությունների թարգմանությամբ 1934թ. ընթացքում Նրա բանաստեղծությունների ու լեգենդների չարենցյան թարգմանությունները թարգմանական արվեստի կատարյալ նմուշներ են Պատահական չէր, որ Չարենցը ընտրեց հենց այս գործերը «Ամբոխները խելագարված»-ի հեղինակին գրավում էր Գորկու հերոսների հուժկու, ռոմանտիկ, հերոսական ոգին.
Սիրով, թարգմանական արվեստի իրեն հատուկ բարձր սկզբունքներով ու բծախնդրությամբ է թարգմանել Չարենցը նաև Գորկու «Դոստիգաև և ուրիշները» պիեսը, որ տպագրվում է առաջին անգամ:
Մաքսիմ Գորկու բանաստեղծություններն ու լեգենդները Չարենզի թարգմանությամբ առաջին անգամ տպագրվել է առանձին գրքով «Մաքսիմ Գորկի. Բանաստեղծություններ և լեգենդներ թարգմ Ե. Չարենցի Հայպետհրատ, Երևան, նկարիչ՝ Հակոբ Կոջոյան»: Գրքի առաջին Էջին հայերեն և ռուսերեն լեզուներով