գոված է՝ «Խորհրդային Գրողների Համամիութենական Առաջին Համագումարին ՀՍԽՀ Պետհրատ»- Գրքի առաջաբանի տողատակում Չարենցը տվել է նաև Տյուտչևի բանաստեղծության մի քառատողի թարգմանությունը, այս առթիվ գրելով. «Տյուտչևի հռչակավոր բանաստեղծության սկիզբն է: Տալիս ենք արձակ թարգմանությունը. «Երջանիկ է նա, ով այցելել է աշխարհը նրա ճակատագրական րոպեներին, նրան աստվածները կոչել են խնջույքի, իբրև սեղանակցի Ծ. Թ.»:
Երկրորդ անգամ «Բանաստեղծություններն ու լեգենդները» Հ. Կոջոյանի նույն ձևավորումներով, տպագրվել է 1963 թ. (Հայպետհրատ, Երևան), էդ. Ջրբաջյանի առաջաբանով:
Մ. Գորկու բանաստեղծությունների և լեգենդների Չարենցի թարգմանության ձեռագրերը կամ որևէ պատառիկ ինքնագրերից, չեն պահպանվել, ուստի մենք տպագրում ենք հեղինակի՝ 1934 թ. հրատարակածի հիման վրա:
Թարգմանություններն անթվակիր են պետք է թարգմանած լինի 1934-ի առաջին ամիսներին:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼԵԳԵՆԴՆԵՐ
Մրրկահավի երգը
Գրված է 1901 թ մարտին, Նիժնի Նովգորոդում Նախապես «Մրրկահավի երգը» մտնում էր «Գարնանային մեղեդիներ» այլաբանական պատմվածքի կազմի մեջ, իբրև նրա եզրափակիչ մասը: Սակայն գարա