գրում, թեև տողերն այնտեղ չեն առանձնացվում, և տեքստը տպագրվում Է արձակի ձևով-
Վալախական լեգենդ
Լեգենդի առաջին տարբերակը մտել Է «Փոքրիկ փերին և ջահել չոբանի մասին Վալախական հեքիաթ» ստեղծագործության մեջ, որը գրվել Է 1895 թ («Սամարսկայա գազետա»-ում): 1902 թ. Գորկին հիմնովին վերամշակում Է բանաստեղծությունը՝ կոմպոզիտոր Ա. Սպենդիարյունի խնդրանքով, որը հատուկ երգ Էր գրում նրա տեքստով («Ձկնորսը և փերին», բալլադ, 1903)
«Վալախական լեգենդի» («Լեգենդ Մարկոյի մասին») առաջին հայերեն թարգմանությունը կատարել Է Հովհ. Թումանյանը 1906թ
Աղջիկը և մահը
Այս չափածո հեքիաթը գրված Է 1892թ Թիֆլիսում, բայց այն ժամանակ չի տպագրվել գրաքննական պայմանների պատճառով: Հեքիաթն առաջին անգամ եպագրվել Է նրա ստեղծումից քսանհինգ տարի անց, 1917 թ. «Նովայա ժիզն» թերթում. Առաջին հայերեն թարգմանությունը կատարել Է Ե. Չարենցը:
Ստախոս սարյակի և ճշմարտության սիրահար փայտփորիկի մասին
Առաջին անգամ տպագրվել Է 1893 թ. («Վոլժսկի վեստնիկ» թերթում), գրաքննական որոշ կրճատում-