Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/229

Այս էջը սրբագրված է

ներով: Այդ կրճատումները առաջին անգամ վերականգնվեցին Մ. Գորկու Երկերի ժողովածուի (30 հատորով) առաջին հատորում (Գոսլիտիզդատ, 1949, Մոսկվա), հեղինակի մահից հետո հայտնաբերված օրինակի հիման վրա: Ներկա հրատարակության մեջ ևս վերականգնում ենք այդ առանձին բառերն ու արտահայտությունները, որոնք, բնականաբար, տեղ չեն գտել Ե Չարենցի թարգմանաթյան մեջ, առնելով դրանք ուղղանկյուն փակագծերում.


Խանը և նրա որդին

Պատմվածքը գրված Է 1895 թ. և առաջին անգամ տպագրվել Է 1896 թ. «Նիժնեգորոդսկոյ լիստոկ» թերթում: Սկսած 1902 թ. պատմվածքը մի քանի անգամ թարգմանվել Է հայերեն:


Բալլադ Կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին

Ենթադրվում Է, որ գրված Է 1806 թ, բայց այն ժամանակ չի տպագրվել: Շատ տարիներ անց Գորկին վերամշակում Է բալլադը և տպագրում 1917թ. «Լետոպիս» ամսագրում Ստեղծագործության լրիվ վերնագիրն Է՝ «Բալլադ Կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին, զարդարված զանազան խրատներով, որոնց մեջ կան շատ զվարճալիքներ»: Բալլադի առաջին և միակ թարգմանությունը պատկանում է Չարենցին