դեցության, Չարենցը շատ գործեր էր գրել դրանից մեկ տասնամյակ առաջ՝ 20-ական թթ. սկզբին։ Բավական է ասել, որ մեծ մասամբ այդ սկզբունքով են գրված «Ամենապոեմ», «Չարենց-նամե», «Լենինն ու Ալին», «Կոմունարների պատը Փարիզում» պոեմները և մի շարք բանաստեղծություններ։ 20-ական թթ. կեսերին Չարենցը հիմնականում հրաժարվեց ոտանավորի այդ տեսակից, զգալով, որ միակողմանի ու սխալ կլիներ հայ պոեզիան զարգացնել միայն համաշեշտ բանաստեղծության հունով։ Նա նորից լայնորեն կիրառեց դասական պոեզիայի ձևերը։ Սակայն դրանից հետո էլ նա չէր մերժում առանձին դեպքերում համաշեշտ ոտանավորով գրելու կամ թարգմանելու հնարավորությունը, եթե այն օգնում է առավելագույն չափով մերձենալու բնագրի ոգուն և ռիթմին։ Բացի «Վալախական լեգենդից», նա այդպես է վարվել նաև «Բալլադ Էլլեն դե Կուրսիի մասին» բանաստեղծությունը թարգմանելիս։ Այդ բալլադի բնագիրն ունի հիմնականում քողաղոտային (ամֆիրրաքոսյան) կառուցվածք, թեև առանձին տներ և տողեր զարգանում են յամբի կամ քորեյի սկզբունքով։ Թարգմանության մեջ Չարենցի կիրառած համաշեշտ ոտանավորի տողերն ունեն 6-ից մինչև 11 վանկ։ Իսկ «Աղջիկը և Մահը» պոեմը, որի բնագիրն ամբողջովին դրված է քորեյական չափով, Չարենցը թարգմանել է հայկական վանկային ոտանավորի սկզբունքով (հիմնականում 10, երբեմն նաև 7, 9, 11, 12-վանկանի տողեր)։
Այսպես, Գորկու չափածո գործերի թարգմանության մեջ Չարենցն ամեն անգամ նորովի է լուծում