Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/235

Այս էջը սրբագրված է

էջի անկյունում կարմիր թանաքով, ուրիշի ձեռքով գրված է՝ «Օրինակ 1», ապա մատիտով, խոշոր տառերով մեկ ուրիշը (երևի ռեժիսորը) գրել է՝ «Հուշարար»: Բազմաթիվ էջերի վրա սև մատիտով արված են ռեժիսորական գրառումներ՝ բեմադրության համար Ինքնագրի վրա կա և մի երրորդ մարդու ձեռագիրը (կապույտ թանաքով), որն, ինպես երևում է, նպատակ է ունեցել «սրբագրել» Զարենցի տեքստը

Այս բոլորի մեջ, հստակորեն առանձնանում է Չարենցի ձեռագիրը՝ մանիշակագույն թանաքով, հստակ, խոշոր, հատ-հատ տառերով, որ երևում է հենց անվանաթերթի վրա՝ գրված այնպես, ինչպես ընդհանրապես սովորություն ունի ձևավորել իր նոր ավարտած ստեղծագործությունը: Անվանաթերթի վրա Չարենցը ճշտել է վերնագիրը՝ «Դաստիգաև և ուրիշները»:

Պիեսը հրատարակության պատրաստելիս, մենք աշխատել ենք ճշգրտորեն վերականգնել Չարենցի բնագիրը, որ անաղարտ մնա հեղինակային տեքստը Մենք սկզբունք ենք ունեցել փոխել միայն հին ուղղագրությունը հիմնականում պահպանելով հեղինակի գրության ձևերը: Վերնագիրը, այն օրերի մամուլում, գրում են՝ «Դոստիգաևը և ուրիշները», «Դոստիգաև և ուրիշները» և այլն: Չարենցը հատուկ իմաստ է դրել «Դոստիգաև և ուրիշները» ձևի մեջ, և մենք պահպանել ենք նրա գրության ձևը Փոխել և ժամանակակից ուղղագրությամբ ենք դարձրել հետևյալ ձևերը՝ բայ լշնիկ-բոլշեվիկ,Դաստիգաև-Դոստիգաև, Կսենիա-Քսենիա և այլն:

Ինքնագրում՝ առաջին տողից մինչև վերջին տողը, Չարենցը ամենայն մանրամասնությամբ ուղղել է կե-