ադրությունը Մենք որոշեցինք այս հարցում ևս լուրջ միջամտություններ չսանել և անգամ թողեցինք գծիկները (—), որ այսօրվա կետադրության մեջ այդ իմաստով արդեն կիրառելի չեն, իսկ հեղինակի տեքստում դրանք ստանում են որոշակի իմաստ:
Չարենցի բնագիրր շատ տեղերում աղճատել է հատկապես կապույտ թանաքով «սրբագրողը», որ կամայականորեն ջնջե| է բազմաթիվ բառեր և փոխարենը գրել է իր ցանկացած բառը: Հասկանալի Է, որ մենք ամեն կերպ աշխատել ենք վերականգնել Չարենցի գրածը. Բայց բազմաթիվ տեղերում, բնագրի հատկապես առաջին էջերի վրա, այնպես անխնա են ջնջված հեղինակի բառերը, որ հնարավոր չէ այն վերականգնել. Նման դեպքերում մենք ստիպված ենք թողնել «սրբագրողի» գրածը, այն առնելով ուղղանկյուն փակագծերի մեջ [ ]: Օրինակ՝
Павлин— (сердито) Вы почтеннейший Перфчрий Петрович.
Պավլին— (բարկացած): Դուք, [հարգոյապատիվ] Պարֆիրի Պետրովիչ. . Այստեղ Չարենցի գրած բառի հետքն անգամ չի երևում, իսկ եթե գոնե մի տառ մնացել է, այդ տառը ռուսերեն բնագրի օգնւլթյամբ, մեզ հուշում է գտնել ջնջված բառը: «Սրբագրողի» ջնջած բառերը վերականգնելու գործում հաճախ էլ մեզ օգնում է ռեժիսորը: Օրինակ՝
Павлин—Боюсь что в этом случае— ошибаетесь вы.
Պավլին- [Երկյուղ եմ կրում], որ սույն դեպքում սխալվում եք դուք: Ինչպես տեսնում ենք, հեղինակի բառը փոխարինվել է մի արտահայտությամբ, որ բա-