ցարձակապես անհարիր է ռասերեն բնագրի ոգուն, իսկ Չսւրենցի բառը ջնջված է այնպես, որ անհնար կլիներ այն վերականգնել. Բայց, բարեբախտաբար, ռեժիսորը նկատելով «որբագրողի» այս կոպիտ միջամտությունը, ջնջել է նրա գրածը և վերականգնել Չարենցինը՝ «վախենում եմ», որ և մենք ներկայացրել ենք տեքստում:
Ահա ե մի ուրիշ օրինակ՝
Губин— Валяй В газету' Архиерею! Валяй . Գուբին- Արա՛: Թերթում- [Հայր սրբազանին արա...]... Ինչ պետք է գրած լիներ Չարենցը փակագծերում առնված արտահայտության փոխարեն, ինչ համարժեք Էր գտել նա Архиерей բառի:
Չարենցի թղթերի մեջ պահպանվել է մի գրություն, որն ուղղված է «Դոստիգաև և ուրիշները» պիեսի ռեժիսորի. Ահա այդ թերթիկն՝ ամբողջությամբ.
«Դիտողություններ»
Խնդրում եմ նկատի ունենալ՝
1) Архиерей-ը ես թարգմանել եմ «եպիսկոպոս» — ուրիշ ձև չկա, կարելի է թողնել «արխիերեյ»:
2)Блаженный (юродив)— թարգմանել եմ «երանելի»— կարելի է գործածել նաև «Աստծո հիմար» ոճը, եթե միայն հասկացվի:
3)Ածականներն հայերենում չունեն իգական ձև, թեև կարելի է հարմարեցնել:— Որոշ տեղեր «умница»-ն թարգմանել եմ «խելոքուհի»— կարելի է թողնել պարզապես «խելոք».
4)Նախադասությունները կազմելիս հնարավոր չափով աշխատել եմ պահել ոուսական խոսակցական