Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Չարենցի ֆոնդում: Օրագիրը ,լրիվ չէ. միջից և վերջից պոկված են թերթեր: Ներկա գրառումը կատարված է 1934 թ. մարտի 19-ին: (Տե՛ս Ե. Ձարենց. Երկերի ժողովածու, հ. 6, էջ 482) :
Մեծագույն կորուստ
Տպագրվել է 1936 թ. հունիսի 20-ին «Коммунист» թերթում՝ Մ. Գորկու մահվան առթիվ. Նույն էջում տպագրված է Հայաստանի գրողների խոոքը. «Памяти великого мастера литературы», որ ստորագրել է նաև Չարենցը:
Գրված է ռուսերեն լեզվով, տպագրում ենք մեր թարգմանությունը:
Հանճարների և ասուղերի ուղին
(Ալեքսեյ Պեշկպվի հիշատակին)
Տպագրվել է 1936 թ. հունիսի 24-ին «Խորհրդային Հայաստան» թերթում, Մ. Գորկու մահվան առթիվ:
Հոդվածն անավարտ է, այն միայն առաջին մասն է Չարենցի ծրագրած ընդարձակ գործի և կրում է «Լեգենդը» ենթավերնագիրը:
Չսյրենցի թղթերում չի պահպանվել հոդվածի ձեռագիրը կամ էլ որևէ պատառիկ նրա ինքնագրերից: