թյան պրեմիերան: Բեմադրող ռեժիսորը Վաղարշ Վաղարշյանն էր, ներկայացմանը մասնակցում էին հայ բեմի այնպիսի նշանավոր վարպետներ, ինչպես Ա. Ավետիսյանը (Դոստիգաևի դերում), Ա. Ոսկանյանը, Հասմիկը, Օ. Գուլազյանը, Գր. Ավետիսյանը, Հր. Ներսիսյանը, Գ. Ջանիբեկյանը, Ռ. Վարդանյանը, Վ. Վարդանյանը, Գ. Գաբրիելյանը և ուրիշներ:
«Դոստիգաևի» երևանյան բեմադրությունը բարձր գնահատականի արժանացավ: Ընդսմին թատերախոսականներում միահամուռ կերպով նշվում էր նաև Չարենցի թարգմանության բարձր որակը: Իսկ պիեսի թարգմանությունը կապված էր մեծ դժվարությունների հետ. պետք էր հայերեն վերստեղծել ռուս հասարակության տարբեր խավերի մարդկանց լեզվի յուրահատկությունները, որ այնպես կենդանի կերպով երևան են գալիս Գորկու այս դրամայում: Չարենցը փայլուն կերպով է իրականացրել այդ դժվարին խնդիրը։
Թե ի՜նչ պատասխանատվությամբ է նա մոտեցել իր ստանձնած խնդրին, երևում է ոչ միայն պիեսի մեքենագիր օրինակի վրա բանաստեղծի ձեռքով կատարված բազմաթիվ ուղղումներից, այլև այն գրությունից, որ նա հասցեագրել է թաարոնին։ Գրության մեջ, որը կոչվում է «Դիտողություններ», Չարենցը հատուկ բացատրում է մի քանի ռուսերեն բառերի (архиерин, блаженный, юродив, умница) իր թարգմանության յուրահատկությունը։ Հետաքրքիր է հատկապես թարգմանչի այն միտքը, թե նախադասությունները կազմելիս ինքը հնարավոր չափով աշխատել է «պահել ռուսական խոսակցական ռիթմը,