Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/30

Այս էջը հաստատված է

սիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Հովնանի մոտ։ 1982 թ. ապրիլին այդ մասին զեկուցելով ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդում, Գ. Հովնանը պիեսի թարգմանությունը սիրով տրամադրեց բանաստեղծի դստերը՝ Անահիտ Չարենցին, որը տպագրության պատրաստեց այն ներկա ժողովածուի համար։ Այսպես, պիեսի գրությունից և հայերեն թարգմանությունից կես դար անց լույս աշխարհ է գալիս Եղիշե Չարենցի գրական ժառանգության այս թանկարժեք մասունքը։ Չենք կասկածում, որ այն կգրավի գրական և գիտական շրջանների ուշադրությունը, կդառնա թարգմանության տեսաբանների հատուկ քննության նյութ։

1934 թվականի մարտի 19-ին Չարենցն իր օրագրում մի բավական ընդարձակ գրառում է կատարել, որն ամբողջովին վերաբերում է Մաքսիմ Գորկուն։ «Ներկայումս ամբողջ Խորհրդային Միությանմեջ միակ գրողը, որը չի կորցրել իր գրական ոճը և գրողական կերպարանքը, և կարող է ամեն ինչի մասին գրել իր սեփական խոսքերով և ոչ թե շաբլոնային, տրաֆարետային «իդեոլոգիական ոճով» — Մաքսիմ Գորկին է»։ Այնուհետև Չարենցի գրառման մեջ կարդում ենք. «Նա (Գորկին) կարող է, նրան տրված է վսեմ իրավունք խոսել ստեղծագործության մասին այնպես, ինչպես կարող է խոսել ընդհանրա-