Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/33

Այս էջը հաստատված է

վակցության և մեծարման խոսք է, այլ բավական ընդարձակ մի աշխատանք՝ գրված հախուռն թավով, ջերմությամբ և միաժամանակ գիտական խորությամբ։ Հոդվածը ցույց է տալիս, թե Չարենցն ինչքան լավ գիտեր ոչ միայն Գորկու ստեղծագործությունը, այլև անցյալում նրա գործի և անվան շուրջ մղված գրական հասարակական պայքարը։ Հոդվածը միայն առաջին մասն է Չարենցի ծրագրած ավելի մեծ գրականագիտական աշխատանքի։ Տպագրված մասն ունի «Լեգենդը» ենթավերնագիրը և հիմնականում նվիրված է մեծ գրողի մասին անցյալի նարոդնիկական և լիբերալ-բուրժուական քննադատության ստեղծած առասպելների քննությանն ու հերքմանը։ Այս կապակցությամբ հիշատակվում են Միխայլովսկու և Ռոզանովի, Մերեժկովսկու և Սուվորինի, Այխենվալդի և անցյալի ուրիշ քննադատների ու հրապարակախոսների անուններ, որոնք մասնակցել են այդ լեգենդների ստեղծմանը։ Երկրորդ մասում, ինչպես խոստանում է հեղինակը, նա պետք է իր «հարգանքի, սիրո և մեծարանքի» խոսքն ասեր «ռուս հանճարեղ գրող Մաքսիմ Գորկու մասին, և նույնքան, եթե ոչ ավելի ևս հանճարեղ մարդու քաղաքացու՝ Ալեքսեյ Պեշկովի մասին»։ Հոդվածի այդ մասը ժամանակակիցների վկայությամբ, առհասարակ չի գրվել բանաստեղծի հիվանդության պատճառով։

Դժվար չէ նկատել, որ Չարենցի հոդվածը, եթե այն ամբողջանար իր լրիվ մտահղացման ձևով, կառուցված էր լինելու անցյալի մարքսիստական գրականագիտության մեջ մի քանի օգտագործված ստեղծագործական հնարանքով՝ գրողի մասին հյուսված