քով, վերածվեց կեղտոտ ջրափոսի»։ Հարձակումներն ավելի ուժեղացան սոցիալիստական ռեալիզմի առաջին դասական ստեղծագործության՝ «Մայրը» վեպի հրապարակումից հետո։ Անկումային գրական հոսանքի և քաղաքական ռեակցիայի հայտնի ներկայարուցիչ Զինաիդա Գիպիուսը 1907 թ. գրում էր. «Ի՜նչ գրականություն է դա: Նույնիսկ ոչ թե հեղափոխությունը, այլ ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կլանեց Գորկուն առանց մնացորդի»։ Մի ուրիշ քննադատ (Դ. Վ. Ֆիլոսոֆով) իր հոդվածն ուղղակի վերնագրել էր՝ «Գորկու վերջը»։
Պատասխանելով այս և նման ելույթներին, Ա. Վ. Լունաչարսկին 1909 թ. գրում էր. «Միայն քաղքենիական չարակամությունը և ֆիլիստերական բթությունը այդ աճի ճգնաժամի մեջ, ուր անկատարությունների միջով, իսկ երբեմն հենց նրանց շնորհիվ զգացվում էր հսկայի ուժ և յոթմղոնանոց քայլ դեպի առաջ, նոր, բարձրագույն աշխարհազգացողություն անցնելու այդ ճգնաժամի մեջ կարող էին տեսնել հիվանդություն, նույնիսկ ծիծաղելի է՝ Գորկու մահը»։
Եվ ահա տասնամյակներ անց և Չարենցը նույնպես հանգամանորեն խոսում է այդ հարցի մասին։ Իր հոդվածում նա ցույց է տալիս, որ թշնամական քննադատության ազդարարած «անկումը», «վերջը» իրականում ծնունդ էր «ռուս հանճարեղ գրող և համաշխարհային մեծագույն քաղաքացի Մաքսիմ Գորկու», որը «պիտի անմահանար դարերում», իբրև ռուս դասական գրականության վերջին մեծ օղակ և գեղարվեստական նոր դարաշրջանի սկզբնավորող։
Սրանք են «Հանճարների և ատղերի ուղին» հոդ-