Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/37

Այս էջը հաստատված է

վածում արծարծված հիմնական հարցերն ու մտքերը։ Չնայած անավարտ լինելուն, այդ հոդվածը պատկանում է այն լավագույնի թվին, ինչ հայ իրականաթյան մեջ երբևէ գրվել է պրոլետարական մեծ գրողի մասին։ Ավելին իր անկրկնելի ինքնատիպությամբ, վառ և խոր բնութագրումներով Չարենցի հոդվածն իր արժանի տեղն ունի սոցիալիստական ռեալիզմի հիմնադրի մասին ստեղծված վիթխարի գրականության մեջ։

Մաքսիմ Գորկու և Եղիշե Չարենցի ստեղծագործական առնչությունների հարցը բազմազգ սովետական գրականության պատմության թանկարժեք և անմոռանալի էջերից մեկն է, որը երբեք չի կորցնի իր հետաքրքրությունն ու հմայքը։ Եվ իբրև Գորկու գաղափարական-գեղարվեստական սկզբունքների ընկալող ու շարունակող, և՛ որպես նրա երկերի թարգմանիչ, և՛ որպես մեծ գրողի անձնավորության ու գրական վաստակի գնահատող Չարենցը թողել է հարցերի ստեղծագործական լուծման փայլուն օրինակներ, որոնք ունեն ոչ միայն գրական-պատմական, այլևկենդանի արդիական նշանակություն։

ԷԴ. ՋՐԲԱՇՅԱՆ