Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/40

Այս էջը հաստատված է

Ծովի ալեհեր հարթության վրա
ամպեր է ահա կուտակում քամին,
Ահեղ ամպերի և ծովի միջև
Ճախրում է հպարտ մրրկահավը՝
Թռչում է՝ մի սև կայծակի նման,
Մերթ ալիքներն թևով դիպչելով,
Մերթ նետի նման ամպերին հասած՝
Ճչում է նա չոր— և խինդ են լսում
Ամպերը խիզախ թռչունի ճիչում։
Հնչում է ճիչում— փոթորկի ծարավ:
Ե՛վ զայրույթի ուժ, և՛ կրքի հրդեհ,
Ե՛վ հաղթանակի հավատք են լսում
Ամպերը նրա այդ ահեղ ճիչում։
Նվում են ճայերն ամպրոպից առաջ,
Սուզահավերը նվում են նույնպես,—
Սուզահավերին անհայտ է հավետ
Անհուն հրճվանքը կյանքի պայքարի:
Գոռ որոտներից սարսում են նրանք։
Հիմար պինգվինը թաքցրնում է խեղճ,
Գիրուկ մարմինը ժայռերի խորքում...
Եվ միայն հպարտ Մրրկահա՛վն է
Ճախրում համարձակ, խիզախ և ազատ