Ե՛վ գալարվում են, և՛ կորչում ծովում
Այդ կայծակների ցոլքերը բոսոր։
— Փոթորիկն հիմա թինդով կըպայթի...
Դա խիզախ, հպարտ մրրկահավն է
Ճախրում սլացող կայծակների մեջ,
Ահեղ աղմըկող, հորդ ծովի վրա.
Դա— հաղթանակի երգի՛չն է ճչում.
— Թո՛ղ փոթորիկը ուժգնորե՛ն պայթի...