Փրփուրով պատած,
Հզոր, ալեհեր,
Կտրում էր լեռը
Եվ ծովը թափվում
Դժգոհ ոռնոցով։
Հանկարծ այն քարափն,
Ուր իժն էր պառկել,
Վերևից ընկավ
Վիրավոր բազեն՝
Փշրված կրծքով,
Փետուրն արյունոտ։
Մի հատու ճիչով
Ետ ընկավ գետին—
Եվ զարնվում էր
Անզոր զայրույթով
Ամրակուռ քարին...
Իժը վախեցավ,
Ետ սողաց ճեպով,
Հասկացավ սակայն,
Որ կյանքին նրա
Մնացել է լոկ
Մի քանի վայրկյան...
Մոտ սողաց իսկույն
Մեռնող թռչունին
Եվ ֆշշաց ուղիղ
Աչքերին նրա.
«Ի՞նչ է, մեռնո՞ւմ ես...»
«Այո՛, մեռնում եմ,—