Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/48

Այս էջը հաստատված է

Եվ շուրջը նայեց-
Դարափին խոնավ։

Գորշ քարի միջով
Ջուրն էր թորում դուրս,
Եվ հեղձուցիչ էր
Քարափում խավար,
Եվ գալիս էր գաղջ,
Ծանր լեշի հոտ։
Եվ ճչաց բազեն
Կարոտով, ցավով,
Հավաքած բոլոր
Իրա ուժերը.
— Օ, եթե երկինք
Մեկ է՛լ թռչեի
Ես կսեղմեի
Թշնամուն կրծքիս
Եվ... թո՛ղ հագենար
Արյունով իմ նա...
Օ՜, երջանկություն
Կռվի, պայքարի...
Իսկ իժը խորհեց.
«Երևի այնտեղ
Ապրելը այդքան
Իրո՛ք որ լավ է,
Եթե նա այդպես
Խոր հառաչում է...
Եվ առաջարկեց
Ազատ թռչունին,—
«Դու է՛լ մոտեցիր