Եզրին քարափի
Եվ նետվիր ներքև —
Գուցե թևերդ
Քեզ բարձրացընեն,
Եվ կապրես կրկին
Դու մի քիչ և՛ս
Քո վեհ տարերքում»:
Եվ հառնեց բազեն,
Եվ, խենթ ճչալով.
Գնաց եզերքը՝
Ճանկերը խոնավ
Քարին քսելով։
Եվ մոտեցա՛վ նա,
Պարզեց թևերը,
Շնչեց կրծքո՛վ ողջ,
Բոցեց ալքերը—
Եվ գլորվեց վա՛ր։
Եվ, ինչպես քարը,
Սահելով ներքև,
Արագ ընկնում էր,
Կոտրում թևերը,
Եվ կորցընում էր
Իր փետուրները...
Ջրի ալիքը
Գրկեց մարմինը,
Եվ լվանալով
Նրա արյունը,
Փրփուրով պատած