Անապատում տո՛թ։
Այնտեղ— դատարկ է,
Այնտեղ լույս շա՛տ կա,
Բայց չկա այնտեղ
Ուտելիք, չկա
Կենդանի մարմնի
Համար հենարան։
Էլ ինչի՞ է այդ
Հպարտությունը...
Էլ ինչի՞ է այդ
Հանդիմանանքը...
Նրա համա՛ր, որ
Ծածկեն նրանով
Իրենց տենչերի
Խելառ ընթացքը,
Որ նրանց ետև
Քողարկեն իրենց
Անպետքությունը
Այս կյանքի համար.
Հիմա՜ր թռչուններ...
Բայց չե՛ն խաբի ինձ
Այլևս նրանց
Խենթ զրույցները...
Ես ինքս գիտեմ
Ամեն ինչ հիմա։
Ես ինքս արդեն
Տեսա երկինքը...
Վե՛ր ճախրեցի ես
Եվ չափեցի՛ այն,
Տեսա անկումը,