Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/55

Այս էջը հաստատված է

Խոլ-խիզախների
Խենթությունը վեհ—
Օ, ա՛յս է ահա
Կյանքի իմաստը.

Օ, քա՛ջ բազե,- դու
Կռվում՝ քո դաժան
Ոսոխների՛ դեմ
Եղար արնաքամ
Բայց կգա օրը
Եվ քո արյունի
Վառ կաթիլները՝
Կայծերի նման՝
Կըբըռնկվեն մեր
Կյանքի խավարում
Եվ բազմաթիվ քա՛ջ
Սրտեր կըվառեն
Ծարավով լույսի
Եվ ազատության:
Թեկուզ մեռար դու,
Բայց երգերում քաջ
Եվ ոգով արի
Ու խիզախ մարդկանց-
Ընդմիշտ կլինես
Պայծառ օրինակ,
Հպարտ օրինակ...
Խոլ-խիզախների
Խենթությունը վեհ
Երգում ենք ե՛րգ մենք...»