Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/59

Այս էջը հաստատված է

Եվ նետեց իրեն հիմարը
Դանուբի՛ մեջ, որ գտնի փերուն։
Լողանում է փերին Դանուբում,
Ինչպես և Մարկոյից առաջ,
Իսկ Մարկո՛ն էլ չկա... Բայց, տեսե՛ք,
Իր մասին գոնե ե՛րգն այս մնաց․․․
.    .    .    .    .    .   
Իսկ դուք աշխարհում կապրեք
Որդերի նման կույր ու սին,—
Ձեր մասին ո՛չ զրույց կասեն,
Ո՛չ երգեր կերգեն ձեր մասին...