Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/6

Այս էջը հաստատված է

1900 թ. հունվարին Ա. Պ. Չեխովին հասցեագրած նամակում Մաքսիմ Գորկին ասում էր «Հիրավի, եկել է հերոսականի անհրաժեշտության ժամանակը. բոլորն ուզում են գրգռիչ, վառ մի բան, այնպիսին, որ նման չլինի կյանքին, այլ լինի նրանից բարձր, ավելի լավ, ավելի գեղեցիկ»։ Այս տողերում արտահայտվել է հասարակական-գեղագիտական այն կարևորագույն սկզբունքներից մեկը, որին Մ. Գորկին դավանում էր սկզբից ևեթ և որի իրագործման համար նա պայքարել է իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ Հասարակական կյանքի և մարդու վերափոխման համար կատարվող հերոսական սխրանքի թեման, նրա պատկերումն ու փառաբանումը Գորկու ստեղծագործության հիմնական մոտիվներից մեկն էր՝ սկսած 1892 թ. տպագրված «Մակար Չուդրա» պատմվածքից։ Հասարակական խոր պատճառներ ուներ այդ երևույթը երիտասարդ Գորկու պատմվածքներում, լեգենդներում և բանաստեղծություններում արտացոլվեց կյանքի ընդերքում հասունացող հեղափոխական շարժումը, սկիզբ առնող պրոլետարական ազատագրական պայքարը, որը կապված էր մեծագույն հերոսականության հետ և արվեստից նոր, հերոսական խոսք էր պահանջում։ Մաքսիմ Գորկին առաջինը գեղարվեստորեն իրականացրեց այդ պահանջը։

Դեռ 90-ական թվականներին, հասարակության տարբեր խավերի կյանքը պատկերող երկերի, «կյանքի տերերին» ձաղկող և նրանց զոհերի՝ «նախկին մարդկանց» ստորացված ու տրորված արժանապատ-