Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/72

Այս էջը սրբագրված է

Միայն թե ես ընդմիշտ քեզ մոտ կլինեմ,
Սիրո կողքի՛ն ես կլինեմ հավիտյան․․․»
Այդ օրվանից Սերն ու Մահը, ինչպես քույրեր,
Միասին են շրջում կյանքում մինչև հիմա,
Սիրո հետքից Մահն է քայլում քայլով երեր,
Սուր գերանդին ուսին, միջնորդ կնոջ նման։—
Քայլում է նա, իր քրոջով հմայված հա՛ր—
Եվ ամենուր, թաղման ծեսին, թե հարսանքին—
Նա անդադրում, անշեղորեն կերտում է վառ
Խինդը սիրո և բերկրությունը կյանքի։