Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/75

Այս էջը սրբագրված է

նրանց լսում էին և նույնիսկ համարում նրանց շատ իմաստուն թռչուններ։ Իսկ նրանք, նկատելով այդ, մռայլ երգում էին․


Ղա՜ռռ բախտի դեմ մղած մարտում
Մեզ, խեղճերիս, փրկում չկա ․․
Ինչի վրա աչք ես նետում —
Վիշտ է ու ցավ, մոխիր ու մահ ․
Ղա՜ռռ ․․ բախտը գոռ, անողո՛ք է
Իմաստունը խոնարհվում է ․


Ղա՜ռռ Ղա՜ռռ․ Ձանձրալի երգ, բայց ուժեղ նա ճնշում էր ամբողջ պուրակը։

Եվ [ահա] հանկարծ հնչեցին ազատ, խիզախ երգեր ․․

Ամբողջ պուրակը, որ շատ էր լսել երգեր, թպրտաց՝ զարմացած և կամացուկ շրշելով ճյուղքերը։ Եվ նույնսիկ սոխակները, որոնք միշտ էլ վատ չեն երգում, որովհետև նրանք մաքուր արվեստի քուրմեր են, հաճույքով լսում էին և ասում․

— «Արի տե՛ս, որ այս երգիչը կայծ ունի »

Եվ, ասելով այսպես, գաղտնի հպարտանում էին իրենց անաչառությամբ։ Իսկ երգիչը երգում էր․


Ես լսում եմ ագռավների
Ցուրտ և խավար կռկռոց․
Չե՛մ վախենում ես խավարից՝
Մտքով առույգ և առողջ․․․
Ո՜վ խիզախնե՛ր, հետևե՛ք ինձ,