Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/79

Այս էջը սրբագրված է

Եվ նրանց մռայլ ալքերն են փայլում
Ե՛վ չար, և՛ դաժան, և՛ բիրտ առավել․․․
Հնչում են հնչեղ ճիչերը նրանց․
Քրքջում են նրանք, հեծկլտում, լալիս,—
Անեծք են կարդում արևոտ օրվան,
Եվ ծիծաղում են՝ գիշերը գալիս ․
Եվ թե ընկնեին շղթաները հին
Ջահել պուրակի վրայից մի օր—
Վայրի բոլերը կոչնչանային
Եվ վեհ բազեներ կըթռչեին նոր ․
Բայց բազեները— և՛ թույլ, և՛ ուժատ,—
Մտել են մթին ձորերը ահով,
Եվ չարանում են անուժ, հուսահատ՝
Ուրիշի ուրախ ձայնը լսելով ․
Կախվել են նրանց թևերը անուժ,
Եվ, ամոթահար, սրտերն են ննջել,—
Մտքի և պատվի կանչերին անհուն
Չեն լսում ազատ թռչունները է՛լ․ ․


Թռչուններից ոմանց այս երգը թվաց անձնական վիրավորանք, և նրանք սուլեցին սարյակին, իսկ կարմրակատարն ասաց—

— Լավ, այսքանը բավական է մեզ։ Բայց ա՛յ թե ինչ․ ասացե՛ք՝ դուք, այսպես ասած, արթնացնում եք մեր [հասարակական] գիտակցությունը ․․ հը՜մ Իսկ, էապես, դուք ի՞նչ իրավունք ունեք այդ անելու։ Այսինքն, ես ուզում եմ ասել— հանուն ինչի՞ եք դուք երգում։

Սարյակը զարմացավ և լուռ նայում էր հասարակությանը։