Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/86

Այս էջը սրբագրված է

հույս— ահա՛ թե ինչո՛ւ ես ստեցի․․․ Նա, փայտփորիկը, գուցե և իրավացի է, բայց ինչի՞ է հարկավոր նրա ճշմարտությունը, երբ այն քարի պես նստում է թևերի վրա։—

Եվ, շուրջը նայելով, խեղճ, փոքրիկ սարյակը փետուրները ցցեց և խոժոռվեց։

Ահա՛ և ամբողջ պատմությունը ․․ Կարդալով այն, դու՝ իհարկե, կտեսնես, որ սարյակը վեհանձն է, բայց հավատ չունի և դրա համար էլ աղքատ է հոգով․ փայտփորիկը լրջախոհ է, բայց գռեհիկ, իսկ թռչուն-ունկնդիրները տպավորվող են լոկ այն պատճառով, որ հետաքրքրասեր են, բայց նրանք էապես անզգա են սրտով և մանր են, խայտառակ կերպով մանր․․․ Տեսնելով այս, դու կկարծես, որ ես ճիշտ չպատմեցի այս լալու չափ ծիծաղելի պատմությունը։ Մտածի՛ր այդպես, եթե դա քեզ մխիթարում է, մտածի՛ր․․․