Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/88

Այս էջը սրբագրված է

«Կար Ղրիմում խան Մոսալայմա Էլ-Ասվաբը և ուներ նա մի որդի՝ Տոլայկ Ալհալլա․․ »

Մեջքը հենած արբուտուսի վառ-դարչնագույն բնին, կույր մուրացկանը, թաթար, այս խոսքերով սկսեց հիշողություններով հարուստ թերակղզու հին լեգենդներից մեկը,— իսկ պատմողի շուրջը, քարերի վրա,— բեկորներ ժամանակի ավերած խանական պալատի,— նստած էր թաթարների խումբը՝ վառ խալաթներով, ոսկեկար արախչիններով։ Երեկո էր, արևը կամացուկ իջնում էր ծովը․ նրա կարմիր շողերը ճեղքում էին ավերակների շուրջը բարձրացած կանաչի մութ զանգվածը, վառ ներկերով պառկում էին քարերի վրա, որ ծածկված էին մամուռով և ցանցված բաղեղի կպչուն կանաչով։ Քամին աղմկում էր հին չինարների ծառախմբում, նրանց տերևներն այնպես էին շրշում, կարծես օդում թորում էին աչքի համար անտեսանելի ջրի առվակներ։

Ծեր մուրացկանի ձայնը թույլ էր և դողում էր, իսկ նրա քարե դեմքն իր կնճիռներում ոչինչ չէր արտացոլում, բացի հանգստից․ գոց սերտած խոսքերը թափվում էին մեկը մյուսի ետևից, և ունկնդիրների