Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/93

Այս էջը սրբագրված է

— Վաղո՜ւց է ես սիրում էի նրան, հա՛յր․․․— կամացուկ ասաց Ալհալլան։

— Գիտեմ․․․ և գիտեմ, որ նա քեզ չի սիրում․․․— ասաց խանը։

— Պատռվում է իմ սիրտը, երբ ես մտածում եմ նրա մասին։

— Իսկ իմ հին սիրտը ինչո՞վ է լցված հիմա։

Եվ կրկին լռեցին։ Հառաչեց Ալհալլան։

— Երևում է՝ ճիշտն ասաց ինձ իմաստուն-մոլլան․— Կինը տղամարդուն մի՛շտ վնասակար է․ երբ նա լավն է՝ նա ուրիշների մեջ ցանկություն է արթնացնում տիրել նրան, իսկ իր ամուսնուն մատնում է խանդի տանջանքներին երբ նա տգեղ է՝ նրա ամուսինը, նախանձելով ուրիշներին տառապում է նախանձից։— Իսկ երբ նա ոչ լավ է, ոչ վատ— տղամարդը նրան չքնաղ է դարձնում և տեսնելով, որ սխալվել է, կրկին տառապում նրա, այդ կնոջ պատճառով․․․

— Իմաստությունը— դեղ չէ սիրո ցավի,— ասաց խանը։

— Խղճանք իրար, հա՛յր ․

Բարձրացրեց գլուխը հայրը և տխուր նայեց որդուն։

— Դու քեզ ավելի՛ ես սիրում, քան նրան և ինձ,— մտածելով խուլ ասաց խանը։

— Սպանե՛նք նրան,— ասաց Տոլայկը։

— Դու քեզ ավելի՛ ես սիրում, քան նրան և ինձ,— մտածելով խուլ ասաց խանը։

— Ախար դու է՛լ։

Եվ կրկին նրանք լռեցին։

— Այո՛,— Ե՛ս ևս,— տխուր ասաց խանը։ Վշտից նա երեխա դարձավ։

— Ուրեմն ի՞նչ,— սպանե՞նք։